Կողոպտել են բլոգեր «Թու-թու-թու լավ ա»-ի տունը

Հասարակություն

22.01.2026 | 12:54

Կողոպտել են «Թու-թու-թու լավ ա» անունով հայտնի բլոգեր Էրիկ Շահբազյանի տունը: ՆԳՆ-ից Factor.am-ին հայտնեցին, որ Ոստիկանությունում ահազանգը ստացվել է հունվարի 21-ին` 19:30-ի սահմաններում:

Թե ինչ են տարել կողոպտիչները, ՆԳՆ-ից փոխանցեցին, որ այս պահին հայտնի չէ:

Նշենք, որ կողոպուտի պահին բնակարանում ոչ ոք չի եղել, բլոգերն ընտանիքի հետ երկրում չէ:

Արփի Հակոբյան

Leave a Comment