Իսրայելը ռմբակոծել է Սիրիայի և Լիբանանի սահմանային չորս անցակետ. զոհվել է 2 մարդ

Իսրայելը հայտարարել է, որ հարձակվել է Սիրիա-Լիբանան սահմանի չորս անցակետերի վրա՝ պնդելով, որ դրանք օգտագործվել են «Հեզբոլլահի» կողմից զենքի մաքսանենգության համար: Iravaban.net-ը տեղեկանում է Al Jazeera-ից։
Հարավային Լիբանանի վրա նախկինում տեղի ունեցած հարձակումներից հետո, որոնց հետևանքով զոհվել էր առնվազն երկու և վիրավորվել գրեթե 20 մարդ, չորեքշաբթի օրը Իսրայելի կողմից հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի խախտման ֆոնին։ Կնքված հրադադարով 2024 թվականին ավարտեց Լիբանանում Իսրայելի և «Հեզբոլլահի» զինյալների միջև մեկ տարուց ավելի տևած մարտերը, Իսրայելը բազմիցս խախտել է կնքված հրադադարը։
«Իսրայելը կրկին համակարգված ագրեսիայի քաղաքականություն է վարում՝ ավիահարվածներ հասցնելով լիբանանյան բնակեցված գյուղերին, ինչը վտանգավոր սրացում է, որն անմիջականորեն թիրախավորում է քաղաքացիական բնակչությանը», – չորեքշաբթի հայտարարել է Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ առնվազն 19 մարդ վիրավորվել է Լիբանանի հարավային Քանարիտ քաղաքի վրա Իսրայելի ավիահարվածների հետևանքով։

Պետական ​​Ազգային լրատվական գործակալությունը հայտնել է, որ Իսրայելի ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Հարավային Լիբանանի մի քանի գյուղերի և քաղաքների շենքերը, այդ թվում՝ ալ-Խարաիբը, ալ-Անսարը, Քանարիտը, Քաֆուրը և Ջարջուհը։

Leave a Comment