Վրաստանը հույս ունի, որ Վենեսուելան կչեղարկի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը

Վրաստանը հույս ունի, որ Վենեսուելան կչեղարկի Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը

Ժնևում կայացած դիվանագիտական հանդիպման ժամանակ վրացական կողմը Վենեսուելայի ներկայացուցչին է փոխանցել իր ակնկալիքը՝ հետ կանչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը։ 

Թբիլիսին շեշտել է, որ 2009 թվականին ընդունված այդ որոշումը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է։ Վրաստանի ԱԳՆ-ն հույս է հայտնել, որ Վենեսուելայում տեղի ունեցող վերջին ներքաղաքական զարգացումները հնարավորություն կտան վերանայել և չեղարկել այդ «ապօրինի որոշումը»։ 

Չնայած Վենեսուելայում իշխանափոխության փուլին, պաշտոնական Կարակասը դեռևս չի հայտարարել արտաքին քաղաքական կուրսի փոփոխության կամ նախկինում ընդունված ճանաչումների չեղարկման մասին։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment