Կրասնոդարի նավահանգստային տերմինալների վրա հարձակման հետևանքով 3 զոհ կա

Քաղաքականություն

22.01.2026 | 12:36

Հունվարի 21-ի երեկոյան Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկի շրջանի Վոլնա բնակավայրի նավահանգստային տերմինալների վրա: Տարածաշրջանային օպերատիվ շտաբի տվյալներով՝ 3 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել: Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատևի խոսքով՝ հրդեհվել են չորս նավթի պահեստարաններ, գրում է The Insider-ը։

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության առավոտյան հաղորդագրության համաձայն՝ հունվարի լույս 22-ի գիշերը ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 14 ուկրաինական անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ մեկը՝ Կրասնոդարի երկրամասի վրա։

Supernova+ տելեգրամ ալիքը պնդում է, որ Վոլնա բնակավարում հարձակման են ենթարկվել «Թամաննեֆտեգազի» տերմինալները։ Նշվում է, որ հարվածը տեղի է ունեցել նավթամթերքը լցանավերից մեկի վրա բեռնելու ժամանակ։

Դեկտեմբերի 31-ի գիշերը Կրասնոդարի մարզի «Թամաննեֆտեգազի» նավահանգստային տերմինալը հարձակման էր ենթարկվել։

Դեկտեմբերի 22-ին էլ Վոլնա բնակավայրում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վնասվել էր Թամանի ծովային նավահանգստի տերմինալներից մեկի խողովակաշարը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment