Խաղաղության խորհրդում կան վիճահարույց մարդիկ, բայց նրանք հսկայական ազդեցություն ունեն. Թրամփ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատասխանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության խորհուրդ հրավիրելու որոշմանը և դրա շուրջ քննադատություններին:

«Խաղաղության խորհրդում կան որոշ վիճահարույց մարդիկ, բայց նրանք հսկայական ազդեցություն ունեն։ Եթե խորհրդում բոլորը «երեխաներ» լինեն, շատ բան չի արվի»,- հայտարարել է Թրամփը:

Նա պարզաբանել է, որ մասնակցության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում խոշոր պետությունները, ինչպես նաև «բազմաթիվ մեծ մարդիկ»։

Նա ստեղծվող կառույցը բնութագրել է որպես կարգավիճակի առումով աննախադեպ՝ ընդգծելով, որ դա կլինի «երբևէ ստեղծված ամենահեղինակավոր խորհուրդը»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտնել էր, որ խորհրդին մասնակցելու է հրավիրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ որպես համաշխարհային առաջնորդներից մեկի։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է համապատասխան հրավերի ստացումը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

149 դիտում

Leave a Comment