Ուսուցիչների հավելավճարը՝ ատեստավորմամբ, դատավորներինն ու ոստիկաններինը՝ առանց նախապայմանների – CIVILNET

Կառավարության հունվարի 22-ի նիստում ընդունվեց երեք նախագիծ, որոնք վերաբերում են ուսուցիչների, Սահմանադրական դատարանի դատավորների և ոստիկանության գվարդիայի աշխատակիցների հավելավճարներին։ Ի տարբերություն դատավորների և ոստիկանների՝ ուսուցիչների համար հավելավճարի ստացումը շարունակում է պայմանավորված մնալ ատեստավորման գործընթացով։ Գործադիրի նիստին երեք նախագծերից երկուսը, որոնք վերաբերում էին Սահմանադրական դատարանի դատավորներին ու Ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիային վերաբերող նախագծերն ընդունվեցին չզեկուցվող հարցերի շարքում։ Նախագծերից առաջինը վերաբերում է Սահմանադրական դատարանի դատավորներին։ Կառավարության հիմնավորմամբ՝ «գործող վարձատրությունն իր կառուցվածքով և չափերով համարժեք չէ դատավորների բարձր կարգավիճակին, լիազորությունների ծավալին և պատասխանատվության աստիճանին»։ Ուստի առաջարկվում է սահմանել հավելավճարներ՝ ըստ աշխատանքային ստաժի. պաշտոնավարման երկրորդ տարում՝ 20 տոկոս, երրորդ տարում՝ 35 տոկոս, իսկ […]

Leave a Comment