Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 68 տրանսպորտային միջոց


Հունվարի 20-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 22-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


ՓԾ ստորաբաժանումները, օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով, արգելափակումից դուրս են բերել 68 տրանսպորտային միջոց և 104  քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:


Leave a Comment