Պաշտոնյաների հայտարարագրերում կներառվեն նաև կրիպտոակտիվները – Armenia Today

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը առաջարկել է պաշտոնատար անձանց հայտարարագրերում ներառել նաև կրիպտոակտիվների վերաբերյալ տվյալները։ Կառավարությունը հունվարի 22-ի նիստում հավանություն է տվել նախագծին։

Նախատեսում է հայտարարագրերի ձևանմուշներում նոր բաժինների ավելացում՝ ներառյալ փաստացի տիրապետվող կրիպտոակտիվների մասին տվյալները։  Նախագծի հեղինակները նշել են, որ փոփոխությունը լրացուցիչ բյուջետային ծախս չի նախատեսում և նպատակ ունի բարձրացնել պաշտոնատար անձանց հայտարարագրերի թափանցիկությունն ու ամբողջականությունը։

Պաշտոնատար անձանց հայտարարագրման ինստիտուտը Հայաստանում գործում է 2014 թվականից։ Այն պարտադրում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին հայտարարագրել իրենց գույքը, եկամուտները, ծախսերը և շահերը, ինչպես նաև ընտանիքի անդամների տվյալները։

ՀՀ կառավարությունը 2025-ին աշխատող համարվող քաղաքացիների համար նույնպես եկամուտների հայտարարագրման ինստիտուր էր ներդրել։ Նախորդ տարվա հոկտեմբերին «Քաղաքացիական պայմանագիրը» փոփոխություններ էր առաջարկել, ըստ որի՝ աշխատավարձից բացի այլ եկամուտ չունեցող քաղաքացիները կարող են չլրացնել հայտարարագիր՝ այն լրացվում է ինքնաշխատ եղանակով։

Leave a Comment