Արցախում հուղարկավորված զոհերի հարազատները բողոքի ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց` պահանջելով արտաշիրիմում իրականացնել և իրենց հարազատների մարմինները Հայաստան բերել։
Նրանց խոսքով՝ իշխանությունը գործուն քայլեր չի ձեռնարկում այդ ուղղությամբ։
«Ադրբեջանից բենզին կարողանում եք բերել, այս մարդկանց հարազատների շիրիմներն ինչու՞ չեք կարողանում Արցախից Հայաստան տեղափոխել, որ այս մարդիք գոնե խնկարկելու տեղ ունենան»,- նշել է ցույցի մասակիցներից մեկը։