Ռոնալդուն խփել է կարիերայի 960-րդ գոլը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի գոլն «Ալ Նասրին» օգնել է Սաուդյան Արաբիայի առաջնության 17-րդ տուրում 2։1 հաշվով արտագնա հաղթանակի հասնել «Դամակի» նկատմամբ։

40-ամյա հարձակվողը խաղի 50-րդ րոպեին հաշիվը դարձրել է 2։0՝ խփելով կարիերայի 960-րդ գոլը։

Ընթացիկ առաջնությունում 40-ամյա Ռոնալդուն 16 խաղում խփել է 16 գոլ ու միանձնյա գլխավորում է ռմբարկուների ցուցակը։

«Ալ Նասրը» 37 միավորով երկրորդ տեղում է և 4 միավոր է զիջում է «Ալ Հիլյալին», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել։



Leave a Comment