Կեղծ օղու բիզնես Արագածոտնում․ ՔԿ-ն հայտնաբերել է շշեր, պիտակներ և ակցիզներ

Կեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասը

Կեղծ օղու բիզնես Արագածոտնում․ ՔԿ-ն հայտնաբերել է շշեր, պիտակներ և ակցիզներ


ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի․/Նովոստի–Արմենիա/․ Կեղծ օղիներ պատրաստած և իրացրած անձինք վերականգնել են պետությանը պատճառված 6 մլն դրամի վնասը, հաղորդում է ՀՀ ՔԿ–ն։


ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։


Մասնավորապես՝ վերջինս Ա.Վ.-ից և Կ.Վ.-ից ձեռք է բերում շշալցված տարբեր տեսակի կեղծ օղիներ, որոնք վաճառում է տարբեր անձանց և տնտեսվարողների:


Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի, Ա.Վ.-ի և Կ.Վ.-ի կողմից փաստացի օգտագործվող շինությունում, բնակության վայրում և տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կեղծ օղու շշեր, պիտակներ, ակցիզներ: 


Նախաքննության ընթացքում վերջիններիս կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն ՀՀ դրամ գումարի վնասը:


Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։


Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 


Leave a Comment