https://arm.sputniknews.ru/20260122/bjujei-pakasurdi-hamar-hajastany-azbic-150-mln-dvolar-vark-kvercni-97993739.html
Բյուջեի պակասուրդի համար Հայաստանը ԱԶԲ–ից 150 մլն դոլար վարկ կվերցնի
Բյուջեի պակասուրդի համար Հայաստանը ԱԶԲ–ից 150 մլն դոլար վարկ կվերցնի
Sputnik Արմենիա
Վարկը կներգրավվի ՀՀ կառավարության` պարտքի կառավարման 2025–2027 թթ. ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակված 2025 թ. փոխառությունների տարեկան ծրագրի… 22.01.2026, Sputnik Արմենիա
2026-01-22T11:04+0400
2026-01-22T11:04+0400
2026-01-22T11:04+0400
ասիական զարգացման բանկ (ազբ)
բյուջե
վարկ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60316280_0:192:1024:768_1920x0_80_0_0_4d668eb059d5c8d18581381c7a589284.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից 15 տարով 150 մլն դոլար վարկ կվերցնի` պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։Վարկը կներգրավվի ՀՀ կառավարության` պարտքի կառավարման 2025–2027 թթ. ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակված 2025 թ. փոխառությունների տարեկան ծրագրի համաձայն։Ըստ այս ծրագրի` բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը գնահատվել է 675 մլն դոլար, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից։Վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60316280_0:0:1024:768_1920x0_80_0_0_72423b438f1c3a7aa9fe1604b8744033.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ասիական զարգացման բանկ (ազբ), բյուջե, վարկ, հայաստան
ասիական զարգացման բանկ (ազբ), բյուջե, վարկ, հայաստան
Բաժանորդագրվել
Վարկը կներգրավվի ՀՀ կառավարության` պարտքի կառավարման 2025–2027 թթ. ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակված 2025 թ. փոխառությունների տարեկան ծրագրի համաձայն։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարությունը Ասիական զարգացման բանկից 15 տարով 150 մլն դոլար վարկ կվերցնի` պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորման համար։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Այդ նպատակով կառավարությունն այսօր հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր–Ենթածրագիր 3» վարկային համաձայնագրի ստորագրմանը։
Վարկը կներգրավվի ՀՀ կառավարության` պարտքի կառավարման 2025–2027 թթ. ռազմավարական պլանի նպատակներին համապատասխան մշակված 2025 թ. փոխառությունների տարեկան ծրագրի համաձայն։
Ըստ այս ծրագրի` բյուջեի աջակցության համար նախատեսված վարկային միջոցների անհրաժեշտությունը գնահատվել է 675 մլն դոլար, որը նախատեսվում է ստանալ միջազգային ֆինանսական կառույցներից, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկից։
Վարկը կտրամադրվի 15 տարի ժամկետով, որից արտոնյալ ժամկետը` 3 տարի։