Australian Open. Կարեն Խաչանովը վստահ հաղթանակ է տարել

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։

Աշխարհի 18-րդ ռակետը երկրորդ մրցախաղում վստահ հաղթանակի է հասել ամերիկացի Նիշեշ Բասավարեդիի (242-րդ ռակետ) նկատմամբ: Շուրջ երկու ժամ տևողությամբ մրցախաղում գրանցվել է 6:1, 6:4, 6:3 հաշիվը։

Հաջորդ փուլում Կարեն Խաչանովը կմրցի աշխարհի 25-րդ ռակետ, իտալացի Լուչանո Դարդերիի հետ։

Հիշեցնենք, որ առաջին շրջանում հայ թենիսիստը 5 սեթում հաղթել էր ամերիկացի Ալեքս Միխելսենին։ Australian Open-ի մրցանակային հիմնադրամը 74,9 միլիոն դոլար է։ Տղամարդկանց մենախաղի չեմպիոնի տիտղոսը պաշտպանում է իտալացի Յանիկ Սիները։

Leave a Comment