Ասում է՝ Ալիևի խոսքերին ավելացնելը դժվար է, կարող է կրկնել նույնը…

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ուրեմն ՀՀ ամենապարապ պաշտոնյան, ով չի ճանաչում, ասեմ, որ նա ՀՀ նախագահն է, գնացել է Դավոս ու ասում է, թե Ալիևի խոսքին ավելացնելը դժվար է, ասելու բան չկա ու կարող է կրկնել նույնը…

Դե բա էլ ո՞ւր ես հետ գալիս, էնա Ալիևը քո տեղը կասի, կխոսի ու կորոշի։

Ձև չկա, պետք է այս ապիկար իշխանությունը հեռացնենք, որ Հայաստանը մնա հայկական»։

Leave a Comment