Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին ադրբեջանական «Օլիգարխի նախագիծը» ֆիլմում օգտագործված հարցազրույցների մի մասը նկարահանվել է Հայաստանում՝ այլ ֆիլմի և այլ թեմայի համար, հայտնել է «Հետք» հետաքննող լրագրողների ընկերակցությունը։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Հայաստանում նկարահանումների կազմակերպիչ Միքայել Դիշունցը և հարցազրույց տված անձինք նշել են, որ չեն տեղեկացվել, որ իրենց խոսքը կարող է հայտնվել ադրբեջանական քարոզչական նյութում։
Պարբերականի տեղեկություններով՝ իսպանական TPTM Media ընկերությունը նկարահանումներն իրականացրել է «Կամուրջներ եզրին. Հայաստանը մայրցամաքների միջև» (Bridges at the Edge: Armenia Between Continents») վավերագրական ֆիլմի պատրվակով, սակայն հետագայում տեսանյութերը հայտնվել են Բաքվում բանտարկված Վարդանյանի դեմ ուղղված նախագծում։
Պարբերականի տեղեկություններով՝ իսպանական TPTM Media ընկերությունը նկարահանումներն իրականացրել է ֆիլմի պատրվակով՝ վստահություն շահելու համար հայտարարելով, թե նախագիծը նախատեսված է Netflix հարթակի համար և իրականացվում է հայտնի պրոդյուսեր Ջեյք Սվանտկոյի հետ համագործակցությամբ։
Հետաքննությունը պարզել է, որ ադրբեջանական AnewZ ալիքի ֆիլմում ներառված հայ պաշտոնյաների և գործիչների, այդ թվում՝ должность Սամվել Բաբայանի և Եվրոպական կուսակցության ղեկավար Արցախի ԱԽ նախկին քարտուղար Տիգրան Խզմալյանի հարցազրույցները ձեռք են բերվել կեղծ թեմաների՝ Եվրաինտեգրման և զարգացման ծրագրերի ներքո։ Ֆիլմի արտադրության թիկունքում կանգնած է թուրքական պետական TRT World-ի և Anadolu-ի հետ կապ ունեցող մասնագետների խումբ, իսկ նկարահանումները Հայաստանում իրականացրել է Կարմեն Մարկեսը, ով թաքցրել է իր իրական նպատակները։
Լրատվամիջոցը հիշեցրել է, որ նկարահանող խումբը չի ունեցել ՀՀ ԱԳՆ համապատասխան հավատարմագրում, ինչը պարտադիր է օտարերկրյա լրագրողների համար, իսկ նյութերի օգտագործումը քարոզչական նպատակներով խախտել է հարցազրույց տված անձանց հեղինակային իրավունքները։
Ֆիլմը նպատակ է ունեցել Վարդանյանին ներկայացնել որպես «ռուսական նախագիծ», որն իբրև թե խոչընդոտել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին, իսկ որպես «փորձագետներ» ֆիլմում ներգրավվել են ադրբեջանական պետական քարոզիչներ, ինչպիսիք են Թոֆիկ Զուլֆուգարովը և Օրխան Ամաշովը։
Այս ամենը փաստում է, որ տեղի է ունեցել կանխամտածված տեղեկատվական գործողություն, որտեղ հայաստանյան կողմի ներկայացուցիչները մոլորեցման միջոցով օգտագործվել են Բաքվի քաղաքական օրակարգն առաջ մղելու և Ռուբեն Վարդանյանին վարկաբեկելու նպատակով, նշել է լրատվականը։
Ադրբեջանական լրատվամիջոցները Վարդանյանի «դատական» նիստի հետաձգման մասին առաջին անգամ հայտնել էին դեկտեմբերի 26-ին։ Այդ ժամանակ որպես պատճառ նշվել էր նախկին պետնախարարի փաստաբանի՝ նիստն «առողջական խնդիրների պատճառով» հետաձգելու խնդրանքը։ Չէր նշվել, թե դա պայմանավորված էր փաստաբանի՞, թե՞ Վարդանյանի առողջական վիճակով։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ Ադրբեջանում պահվում է 23 հայ գերի։ Բաքվում դատախազությունը նոյեմբերի 13-ին ցմահ կամ երկարատև ազատազրկում էր պահանջել հայ գերիների համար։
Գործով անցնում են Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Արայիկ Հարությունյանը և Բակո Սահակյանը, Վարդանյանը, Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանը, ինչպես նաև Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Վասիլի Բեգլարյանը և Էրիկ Ղազարյանը: Վարդանյանի գործը քննվում է առանձին։
