Դոնալդ Թրամփը հայտարարել է` Դավոսում հանդիպելու է Զելենսկիի հետ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հունվարի 22-ին Դավոսում հանդիպելու է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Ուկրաինայի ղեկավարը, սակայն, ավելի վաղ հայտարարել էր, որ չի ծրագրում այցելել Դավոս, որտեղ այս օրերին տեղի է ունենում ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովը։

Ուկրաինայի նախագահի գրասենյակը դեռևս որևէ հայտարարություն չի արել հնարավոր հանդիպման վերաբերյալ։

Ուշագրավ է, որ հունվարի 22-ին Մոսկվայում կայանալու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ։

 

Leave a Comment