Եվրամիությունը պատրաստ է աջակցել Ադրբեջանին` Նախիջևանում երկաթուղային գծի վերականգնման գործում։ Այս մասին հունվարի 21-ին Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանն ասել է Եվրոպական Միության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը։ Հանդիպման ժամանակ նրանք մտքեր են փոխանակել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման և խաղաղության օրակարգի առաջխաղացման վերաբերյալ։ Ալիևն ու Կոսը նաև քննարկել են էներգետիկայի, տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների, մարդասիրական ականազերծման և այլ ոլորտներում համագործակցությունը։ Զրույցի ընթացքում ընդգծվել է Ադրբեջանի և Եվրամիության միջև բազմաթիվ ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման մեծ հեռանկարների առկայությունը։