Պուտինը արձագանքել է Թրամփի «Խաղաղության խորհրդի» հրավերին


Միջազգային


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Թրամփից անձնական հրավեր է ստացել միանալու «Խաղաղության խորհրդին», հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նա հանձնարարել է Արտաքին գործերի նախարարությանը ուսումնասիրել առաջարկը և խորհրդակցել գործընկերների հետ, որից հետո Ռուսաստանը կպատասխանի։


Պուտինը կարծում է, որ կարևոր է, որ Ղազայի գործընթացը դրական ազդեցություն ունենա Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորման վրա։


Նա հավելել է, որ Ռուսաստանը Միացյալ Նահանգների հետ քննարկում է սառեցված ռուսական ակտիվների օգտագործումը Ուկրաինայի հետ պատերազմից հետո տարածքների վերականգնման համար՝ հաստատելով, որ նախատեսում է հանդիպել Վիտկոֆի և Քուշների հետ հունվարի 22-ին։


Leave a Comment