Թրամփը հայտարարել է, որ չի անհանգստանում իր անվտանգության համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով նախկինում երկու մահափորձ է վերապրել, հինգշաբթի օրը խոստովանել է, որ չի անհանգստանում իր անվտանգության համար՝ խոստանալով, որ եթե իր հետ ինչ-որ բան պատահի, մեղավորը «կվերանա»։

«Ես դրա համար չեմ անհանգստանում։ Մենք ունենք հիանալի մարդիկ, և նրանք հիանալի վիճակում են։ Գաղտնի ծառայությունը և զինվորականները հիանալի աշխատանք են կատարում։ Մի բան հաստատ գիտեմ. եթե ինչ-որ բան պատահի, այն անձը, ով դա արել է, «կվերանա»», – ասել է նա NewsNation-ին տված հարցազրույցում։

Թրամփի դեմ մինչ այժմ երկու մահափորձ է եղել։

Leave a Comment