
Հունվարի 22-ի առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։
Երևան քաղաքում՝
Հունվարի 22-ին, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունվարի 23-ին սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում՝
Հունվարի 24-ի ցերեկը, 22-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հունվարի 23-ին և 24-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիսային՝ 2-5մ/վ, հունվարի 22-24-ին առանձին շրջաններում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։
Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի ևս 3-6 աստիճանով, հունվարի 23-24-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։

Երևան քաղաքի հունվարի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 11.2°C (2010թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա – 26.4°C (1964թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան -4.4°C
Եղանակի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ նաև այստեղ։