Մեզ պետք են ուժեղ, ոչ թե թույլ դաշնակիցներ. Թրամփ


Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Դավոսի Միջազգային տնտեսական ֆորումում: Նա դիմել է ներկաներին՝ «այստեղ հավաքվել են ընկերներ և մի քանի թշնամիներ»: Սպիտակ տան ղեկավարը սկսել է խոսքը ԱՄՆ նախորդ վարչակազմին ուղղված քննադատությամբ՝ նշելով, որ դեմոկրատները թուլացրել են ԱՄՆ-ը, սակայն իր թիմին հաջողվել է շտկել իրավիճակը։


Թրամփը նաև համոզված է, որ եվրոպական մայրցամաքը սխալ ուղով է շարժվում և վերածվել է խնդրահարույց տարածաշրջանի՝ թեև ինքը սիրում է Եվրոպան և ցանկանում է, որ այն բարգավաճի: Հիմնական խնդիրների շարքում նա նշել է պետական ծախսերի ավելացումը, միգրացիան, ներդրումների կրճատումը:


«Մեզ պետք են ուժեղ, ոչ թե թույլ դաշնակիցներ», – շեշտել է ԱՄՆ նախագահը:


Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։


Հեղինակ՝ Դիանա Գասպարյան

Դիտումների քանակ2

Leave a Comment