Հայաստան թռչելու ցանկություն չունեմ․ Դասթին Պորյե


Սպորտ


UFC–ի ամերիկացի նախկին աստղ Դասթին Պորյեն հաստատել է, որ իրեն առաջարկվել է գրեփլինգի կանոններով մենամարտ անցկացնել UFC–ի մարտիկ Արման Ծառուկյանի դեմ։


Ավելի վաղ Hype FC լիգայի տնօրեն Արման Մարտիրոսյանը հայտնել էր, որ Պորյեն և Ծառուկյանը կարող են մենամարտել այս տարվա փետրվարին։


«Իրականում ես առաջարկ ստացել եմ գնալ Հայաստան և գրեփլինգի կանոններով մենամարտել Արմանի հետ։ Երկու-երեք շաբաթ առաջ ինձ հետ կապ հաստատեց այն ընկերությունը, որտեղ Արմանը մենամարտում է։ Անկեղծ ասած, Հայաստան թռչելու ցանկություն չունեմ։ Բայց գաղափարն ինքնին հետաքրքրեց ինձ։ Ինչ-որ բանի սպասել, ինչ–որ բանի պատրաստվել։ Հետաքրքիր է», – ասել է Պորյեն Արիել Հելվանիի հետ հարցազրույցում։


Leave a Comment