Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ միշտ էլ եղել է և շարունակում է մնալ օրակարգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ միշտ էլ եղել է և շարունակում է մնալ օրակարգում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ միշտ էլ եղել է և շարունակում է մնալ օրակարգում․ այս համոզմունքին է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին հետախուզության ծառայության վերջին զեկույցին։

Ծառայությունը մտահոգություն է հայտնել, որ 2026 թվականի ընտրություններով պայմանավորված՝ արտաքին ուժերի կողմից իրականացվող ազդեցության գործողությունները կարող են դառնալ առավել մասշտաբային։

Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ «կոնկրետ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները այն պատեհ առիթն ու միջավայրն են։ Այսինքն՝ մեծ հաշվով բաց դաշտ է գործելու համար»։

Պետրոսյանի դիտարկմամբ՝ հիբրիդային ազդեցությունների տեսանկյունից ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր ուժերը կարող են տարբեր արտաքին դերակատարների կողմից ստանալ բավարար աջակցություն։

Այլ կարծիքի է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը․ «Այսօրվա իշխանությունները փոքր-ինչ չափազանցնում են դա, որպեսզի օգտագործեն ներքաղաքական նպատակներով և իրենց քաղաքական հակառակորդներին փորձեն ճնշել, չեզոքացնել և հասարակությանը ներկայացնել որպես օտարերկրյա ազդեցության գործակալներ, հիբրիդային պատերազմի գործիք»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment