«Ես կարգավորել եմ Հայաստանի և «Աբեր-բեջանի» միջև պատերազմը». Թրամփ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

21.01.2026 | 19:14

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Նա այս անգամ սխալ է արտաբերել «Ադրբեջան» տեղանունը։

«Ես կարգավորել եմ  Հայաստանի և Աբեր-բեջանի միջև պատերազմը», – հայտարարել է Թրամփը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթում։

Նա կրկին ասել է, որ այդ առիթով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարել է իրեն։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ պետք է Նոբելյան Խաղաղության մրցանակ ստանար Հայաստան-Ադրբեջան պատերազմը կարգավորելու համար ու խոսել  հայ-ադրբեջանական կարգավորման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի արձագանքից։

Թարգմանությունը` Էմմա Չոբանյանի

Leave a Comment