Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիավորվեն․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)

Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛  արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից, հայտարարել է Փաշինյանը․ ՎԻԴԵՈ

Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը կմիավորվեն․ Փաշինյան (ՎԻԴԵՈ)


ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի․/ԱՌԿԱ/․ Հայաստանի և Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար և փոխադարձաբար նույն պայմաններով օգտվելու են և՛ արտահանման, և՛ ներմուծման հնարավոր պայմաններից։


Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 


«Հայաստանն արդեն ստացել է փոխադարձ առավելությունների մի մասը՝ բենզինի գինը 20%-ով նվազել է, սկսվել է ցորենի ներկրումը Հայաստան», – ասել է Փաշինյան։


Ըստ նրա՝ Ադրբեջանի ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենք Հայաստանին միջանցքներ են տրամադրել իրենց երկրի տարածքով։


Նրա խոսքով՝ երկրները դրանցից օգտվելու են ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության շրջանակներում։




Leave a Comment