Թրամփը Ադրբեջանը դարձյալ «Աբերբայջան» է անվանել – Live News

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հիշատակել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման մասին՝ Ադրբեջանը դարձյալ «Աբերբայջան» անվանելով։

Մասնավորապես, նա պատմել է, թե ինչպես է քննարկել այդ հարցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Վլադիմիր Պուտինը ինձ անվանեց… Հայաստան և Աբերբայջանը… նա ասաց. «Չեմ հավատում, որ դուք վերջ դրեցիք այդ հակամարտությանը»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Անցյալում Թրամփը բազմիցս շփոթել է երկու երկրների անունները՝ Հայաստանն անվանելով նաև «Ալբանիա», իսկ մի անգամ նույնիսկ հայտարարել է, որ դադարեցրել է «Կամբոջայի և Հայաստանի միջև» պատերազմը։

Leave a Comment