Անահիտ Ավանեսյանն այցելել է վերանորոգված և վերազինված Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն


ՀՀ առողջապահության նախարարության «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոնի» բաժանմունքներն ու վիրահատարանը վերանորոգվել և վերազինվել են:

Ինչպես հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից, Անահիտ Ավանեսյանը շրջել է բաժանմունքներում, ծանոթացել վերջնարդյունքին:

618086095_1203708525284349_600333488680653199_n.jpg (240 KB)618364705_1203708585284343_8511096442619471079_n.jpg (223 KB)

«Այս կենտրոնի արդիականացման համար ընտրել ենք փուլային տարբերակը, քանի որ վերանորոգման ընթացքում չենք կարող դադարեցնել կենտրոնի բուն գործունեությունը: Նպատակ ունենք քայլ առ քայլ ամբողջությամբ հասնել շենքային պայմանների լավագույն վիճակին և հագեցմանը: Կենտրոնում կունենանք նաև բարձրակարգ պլաստիկ վերականգնողական բաժանմունք»,- նշել է Անահիտ Ավանեսյանը:

Կենտրոնի տնօրենը հյուրերին է ներկայացրել ծառայությունների ծավալը և, ըստ անհրաժեշտության, դրանց ընդլայնման հնարավորությունները:

618592782_1203708621951006_2105228967058406429_n.jpg (246 KB)

«Պալատները հագեցած են թթվածնով, իսկ ռեանիմացիոն բաժանմունքը 10 մահճակալային ֆոնդ ունի, սակայն կարիքի դեպքում կարող է հասնել մինչև 30 մահճակալի»,- ասել է Հովհաննես Հովհաննիսյանը`ընդգծելով, որ նաև համալրվել են ժամանակակից բժշկական սարքերով:

618470491_1203708558617679_7192824003040766956_n.jpg (210 KB)

Վերանորոգումը կյանքի է կոչվել Կառավարության ֆինանսավորմամբ`շուրջ 160 միլիոն դրամ, «Վարդանյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի, L’œuvre d’Orient և HayAsso բարեգործական ֆրանսիական ընկերությունների աջակցությամբ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

137 դիտում

Leave a Comment