Երևան քաղաքի դպրոցներից մեկի տարածքում փլուզում է տեղի ունեցել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ հունվարի 21-ին՝ ժամը 16։52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տարոնցու փողոցում գտնվող դպրոցներից մեկի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը փլուզվել է, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ

Պարզվել է, որ փլուզվել է դպրոցի չշահագործվող մուտքի պանելային վերնածածկը (մոտ 10 քմ) և բետոնե հենասյուն (մոտ 3 մ), թուլացել են․ առկա է ընկնելու վտանգ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment