Անահիտ Մկրտչյանը և Մանուէլ Պետրոսյանը՝ 2026 թվականի Հայաստանի շախմատի չեմպիոններ

Շախմատիստներ Անահիտ Մկրտչյանը և Մանուէլ Պետրոսյանը դարձել են 2026 թվականի Հայաստանի շախմատի չեմպիոններ, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Անահիտ Մկրտչյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր՝ դառնալով կանանց, իսկ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը 9 հնարավորից վաստակելով 6 միավոր դարձել է շախմատի տղամարդկանց չեմպիոն։

Պետրոսյանը չեմպիոնի տիտղոսը նվաճել էր նաև 2022 թվականին։

Leave a Comment