Երիտասարդ տղան փորձել է ինքնասպա՞ն լինել. կենդանաբանական այգում տեղի ունեցած դեպքով վարույթ է հարուցվել



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին 

Երևանի կենդանաբանական այգուց հունվարի 20-ին պարանոցի վնասվածքով հիվանդանոց տեղափոխված 24-ամյա տղայի վիճակը ծայրահեղ ծանր է։ Այս մասին այսօր՝ NEWS.am-ին հայտնեցին Երևանի Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից՝ նշելով, որ նա վիրահատվել է։

Դեպքի մասին նախօրերին հայտնել էր shamshyan.com-ը՝ մանրամասներ չներկայացնելով։ Երևանի կենդանաբանական այգուց մեզ հետ զրույցում հրաժարվեցին ներկայացնել տեղի ունեցածի մանրամասներ։

«Գործի դեպքով այս պահին նախաքննություն է տեղի ունենում, այլ մեկնաբանություն չենք տալիս»,– նշեց կենդանաբանական այգու մամուլի խոսնակ Լուսինե Գրիգորյանը։

Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել ինքնասպանության հասցնելու հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment