ԱՄՆ–ն պահանջում է անհապաղ բանակցություններ սկսել Գրենլանդիայի ձեռքբերման շուրջ. Թրամփ

Բաժանորդագրվել

Թրամփը ԱՄՆ-ին է վերագրել Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակը և Գրենլանդիայի փրկությունը:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում հայտարարել է, որ Նահանգները ձգտում են հասնել Գրենլանդիայի ձեռքբերման շուրջ անհապաղ բանակցությունների մեկնարկին, սակայն բացառել է այն ուժով վերցնելը:

Թրամփը նշել է, որ Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները ՆԱՏՕ-ի համար սպառնալիք չեն: Նա հիմարություն է անվանել Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գրենլանդիան Դանիային վերադարձնելը և ասել, որ հենց Միացյալ Նահանգներն են փրկել կղզին, քանի որ վեց ժամ տևած մարտերից հետո Դանիան պարտվել էր Գերմանիային:

«Եկեք նայենք Գրենլանդիային։ Այն մի մեծ կտոր սառույց է: Բայց մենք պահպանեցինք և պաշտպանեցինք Գրենլանդիան, թույլ չտվեցինք, որ մյուսները ոտք դնեն այդտեղ, և դա արեցինք նաև մեզ համար: Առանց մեզ նրանք չէին կարող հաջողության հասնել: Առանց մեզ դուք այսօր երևի կխոսեիք գերմաներեն և գուցե մի քիչ էլ ճապոներեն», – ասել է նա։

Թրամփը կղզին անվանել է Հյուսիսային Ամերիկայի մաս և հայտարարել, որ այն կարող են պաշտպանել միայն Միացյալ Նահանգները:

«Եթե պատերազմ սկսվի, այնտեղ շատ լուրջ մարտական գործողություններ տեղի կունենան, հրթիռներ կթռչեն», – հայտարարել է նա:

Արևմուտքում ճգնաժամ է հասունանում, Գրենլանդիան դրա վառ օրինակն է. Լավրով

Դրա համար էլ ԱՄՆ-ն ցանկանում է, որ Դանիան իրենց փոխանցի Գրենլանդիան, այդ թվում՝ կղզում «Ոսկե գմբեթ» հակահրթիռային համակարգի տարրեր տեղակայելու համար։

Leave a Comment