Եկեղեցին չպետք է խառնվի պետության գործերին. վարչապետ


Եկեղեցին չպետք է խառնվի պետության գործերին։ Բարենորոգման օրակարգին միացած հոգևորականներից իմանում ենք, որ խորանները դարձվել են ապապետական գործունեության հարթակներ։ Այդ մասին ԱԺ-ում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի՝ պետության՝ Եկեղեցու գործերին խառնվելու վերաբերյալ հարցին:


 


«Նախընտրական քարոզչություն են անում, որոշում են, թե առաջիկա ընտրություններում ինչ գործունեություն պետք է ծավալեն: Մենք չենք ենթադրել, որ եկեղեցին պետք է ղեկավարվի КГБ-ի գործակալների կողմից, այնտեղ, որտեղ կա պետության անվտանգության շահը, պետությունը պետք է ռեակցիա տա:


 


Մենք չենք երազել զբաղվել եկեղեցով. չենք երազել: Ի՞նչ է նշանակում կաթողիկոս կոչվածը զոհված եղբայր ունեցող քահանային կանչի, ասի՝ գնա մորդ վերցրու, գնացեք Կառավարության շենքի դեմը ցույց արեք: Սա ինչ պահվածք է. սա դուրսպրծուկի պահվածք է: Եկեղեցու գլուխը մեր տեր և փրկիչ Հիսուս Քրիստոսն է: Եկեղեցին ժողովրդով է եկեղեցի: Ձեր ասած մարդի՞կ են եկեղեցի, գնացեք կիրակնօրյա պատարագները նայեք: Երեք հոգով պատարագներ են տեղի ունենում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցում համատարած տասնյակ տարիներով: Դա ոչ մեկին չի՞ անհանգստացնում: Հոգևորականները, առանձին բացառություններով վերցրած, ովքեր կարողացել են համայնք ձևավորել, հիմա նրանք հերթով կարգալույծ են արվում, որովհետև ո՞նց, ձեր շուրջ մարդ կա՞ հավաքված:


 


ՀՀ ժողովուրդը դուրս է մղված եկեղեցուց, եկեղեցու հիմնական շահառուն, ում համար այն ստեղծված է, դուրս է մղված: Ձեր նշած մարդիկ իրավունք չունեն եկեղեցու անունից խոսել, որովհետև իրենք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր կանոններով վաղուց  հոգևորական չեն: Ձեր նշած անձի որևէ որոշում չի ճանաչվելու ՀՀ կողմից՝ ոչ մի»,- նշեց վարչապետը:


 


Ինչ վերաբերում է ՀԱԵ բարենորոգման օրակարգին միացած հոգևորականներին «տիրադավ» կոչելուն, Փաշինյանն ասաց. «Տիրադավը ձեր տեր և փրկիչ Կտրիճ Ներսիսյանն է. սկսենք դրանից:


2. Այն մարդիկ ովքեր բարենորոգման օրակարգին միանում են, այդ մարդիկ ընդունում են իրենց մեղքը. այդ թվում՝ ես, այսօրվա վիճակի համար, և ապաշխարհությունը, մեղքերի թողությունը, մեղքերի քավությունը քրիստոնեության հենասյուներից մեկն է, առանց դրա գոյություն չունի, չի կարող գոյություն ունենալ քրիստոնյա»:

Դիտումների քանակ1

Leave a Comment