«Ի դեպ». Խաչատուրյանն էլ է շնորհակալ Ալիևին

21 Հունվարի, 2026

Ի դեպ, Վահագն Խաչատուրյանը, որն աշխատում է որպես Հայաստանի Հանրապետության նախագահ, խոսել է խաղաղության մասին և ցիտել է Ալիևին․ «ինչպես նշել է նախագահ Ալիևը՝ մենք պետք է սովորենք ապրել խաղաղությանմեջ»։  Լրիվ նույն նախադասությունը մի քանի անգամ օգտագործել է նաև Վահագն Խաչատուրյանի թիմակից Նիկոլ Փաշինյանը, բայց նա երևի համարել է, որ Ալիևի խոսքն ավելի ազդեցիկ է հնչում և ցիտել է նրան։

Խաչատուրյանը  նաև շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը և անձամբ Ալիևին՝  նշելով, որ մենք ապրում ենք մի իրավիճակում, որը չենք տեսել ավելի քան 30 տարի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment