Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարզաբանել է, որ երբ ասել է՝ պետությունը չպետք է խառնվի եկեղեցու գործերին, հավելել է նաև՝ եկեղեցին էլ չպետք է խառնվի պետության գործերին։
«Հիմա մենք իմանում ենք բարենորոգման օրակարգին միացած հոգևորականներից, որ խորանները դարձվել են ապապետական գործունեության հարթակներ, այս դեպքում մի հատ էլ նախընտրական քարոզչություն են անում, որոշում են՝ առաջիկա ընտրություններին ինչ գործունեություն ծավալեն։ Մենք չենք ենթադրել, որ եկեղեցին պետք է ղեկավարվի КГБ գործակալների կողմից։ Այնտեղ, որտեղ կա պետության անվտանգության շահը, պետությունը պետք է ռեակցիա տա»,- ասել է նա՝ հավաստիացնելով, որ իրենք չեն երազել զբաղվել եկեղեցով։
Նա հավելել է, որ Գարեգին Երկրորդի ոչ մի որոշում չի ճանաչվելու ՀՀ կողմից. «Ոչ մի որոշում, ոչ մի…»։
