2025-ին զինվորական ծառայության հետ կապված 6 մահվան դեպք է արձանագրվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Վեց զինծառայողներից մեկը մահացել է կայծակնահարության, մեկը՝ հոսանքահարության, երկուսը՝ ինքնասպանության և երկուսը՝ առողջական խնդիրներով պայմանավորված»,- ասաց Պապիկյանը։ Պապիկյանը խոսքով՝ 2025-ի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում մահացել/զոհվել է 30 զինծառայող․ «Բայց 30 մահը բոլորը զոհեր չեն, խոսքը նաև կենսաբանական մահերի մասին է։ 24-ը ծառայության հետ չկապված հանգամանքներում մահվան դեպքեր են՝ այդ թվում նաև հիվանդություններից և տարբեր դժբախտ պատահարներից»։