«Հիմա ողորմելին ո՞վ է». Արարատ Միրզոյանը՝ Օսկանյանին

«Հիմա ողորմելին ո՞վ է». Արարատ Միրզոյանը՝ Օսկանյանին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն արձագանքել է նախկին նախարար Վարդան Օսկանյանի հայտարարություններին, թե 26% ներգրավվածությունը Հայաստանի ողորմելիության ինդեքսն է։ 

«Միշտ զերծ եմ մնացել նախկին նախարարների գործունեությանը գնահատական տալուց, չնայած՝ այնքան վատ բան են արել, որ կարելի էր խոսել ու խոսել։

Բայց հիմա այդ մարդը, որ ասել է՝ ողորմելի է էդ վիճակը, ասել է մի մարդ, որի՝ նախարար եղած ժամանակ «գույք պարտքի դիմաց»-ով 5 ձեռնարկություն 100 տոկոսով տվել ենք այլ պետության, ոչ թե՝ 74%, այլ՝ 100, «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոսը տվել ենք այլ պետության:

Մի հատ խողովակ էինք գցում Իրանից, դրա մի կեսը մի տարի տվեցին այդ նույն պետությանը, էն մի կտորն էլ՝ Քաջարանից Սիսիան, մնացել էր ՀՀ-ին, էլի տվեցին այդ պետությանը։ Հրազդանի ջէկի 5-րդ բլոկը 100 տոկոսով, ոչ թե՝ 74-ով, տվել են այլ պետության, կամ՝ ՀԷՑ-ը։

Հիմա էս ողջ պատմության մեջ ողորմելին ո՞վ է, այ ողորմելիներ»,- ասել է Արարատ Միրզոյանը։

 

Leave a Comment