Հայաստանի ֆուտզալի հավաքականն առաջին անգամ մասնակցում է Եվրո-2026-ի եզրափակիչ փուլին – CIVILNET

Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին անգամ կմասնակցի Ֆուտզալի Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին, որը մեկնարկում է հունվարի 21-ին։ Առաջնությանը մասնակցում է 16 երկրի ազգային հավաքական։ Հայաստանը պայքարը կսկսի հունվարի 22-ին` խաղալով Ուկրաինայի հավաքականի դեմ, իսկ հունվարի 25-ին կմրցի Չեխիայի, 28-ին՝ Լիտվայի հավաքականների դեմ։ Ֆուտզալի հավաքականը անցած տարի է նվաճել Եվրո 2026-ի եզրափակիչ փուլի ուղեգիր՝ իր խմբում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։ Ֆուտզալի հավաքականը այդպիսով դարձավ Հայաստանի պատմության մեջ խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որ հասնում է նման հաջողության:Առաջնությունը հյուրընկալում է երեք երկիր` Լատվիան, Լիտվան ու Սլովենիան: Այն կավարտվի փետրվարի 7-ին։

Leave a Comment