Զբոսաշրջության կոմիտե․ Wizz Air-ի թռիչքների արգելքի մասին սուտ լուրեր են տարածվում

Զբոսաշրջության կոմիտե․ Wizz Air-ի թռիչքների արգելքի մասին սուտ լուրեր են տարածվում

21 հունվարի 2026 – 17:32 AMT

PanARMENIAN.Net – Հայաստանի Զբոսաշրջության կոմիտեն հերքել է վերջին օրերին շրջանառվող այն պնդումները, թե իբր Wizz Air ավիաընկերությունը տեխնիկական խնդիրների պատճառով ենթարկվել է թռիչքների արգելքի:

«Վերջին օրերին տարածվում է սխալ տեղեկատվություն այն մասին, թե իբր Wizz Air ավիաընկերության օդանավերը տեխնիկական անսարքությունների պատճառով թռիչքներ իրականացնելու արգելք ունեն։ Տեղեկացնում ենք, որ վերոգրյալ տեղեկատվությունը սուտ է և տարածվում է ընկերության հեղինակությանը հարված հասցնելու նպատակով», – նշված է հայտարարության մեջ։

Կոմիտեն հիշեցրել է, որ Wizz Air ավիաընկերությունը, որպես Եվրոպայի առաջատար լոուքոսթ փոխադրողներից մեկը, Airline Ratings միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից կրկին ընդգրկվել է աշխարհի 50 ամենաանվտանգ ավիաընկերությունների շարքում և 10 ամենաանվտանգ լոուքոսթ ավիաընկերությունների ցանկում։

«Airline Ratings-ը համարվում է ավիացիոն անվտանգության, ծառայությունների որակի և ուղևորների գնահատականների ոլորտում համաշխարհային հեղինակավոր աղբյուր», – ասվում է գրառման մեջ:

Wizz Air ավիաընկերությունը 2026 թվականի հունիսի 7-ից գործարկելու է չվերթեր դեպի Հունաստանի Հռոդոս կղզի:

Leave a Comment