Դավիթ Խաչատրյանը հեռանում է փոխնախարարի պաշտոնից

Դավիթ Խաչատրյանը հեռանում է փոխնախարարի պաշտոնից

21 հունվարի 2026 – 17:20 AMT

PanARMENIAN.NetԴավիթ Խաչատրյանը դադարեցնում է իր լիազորությունները Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնում։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան էջում:

Խաչատրյանը իր գրառմամբ շնորհակալություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրա տեղակալներին, ինչպես նաև առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Նարեկ Մկրտչյանին։

«Պետական ծառայությունն ինձ համար եղել է առաքելություն։ Եվ այս փուլը համարում եմ հերթական անցում դեպի նոր ձևաչափերով օգտակար լինելու հնարավորություն»,-գրել է նա:

Պարտականությունների դադարեցման պատճառների մասին նա չի հայտնել:

Խաչատրյանը պաշտոնավարել է 2020 թվականի դեկտեմբերի 22-ից՝ զբաղեցնելով նախարարի տեղակալի պաշտոնը գրեթե չորս տարի։

Leave a Comment