ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններին։
«Որպես քաղաքական օրակարգի մաս, երկու առանձին կարգավորման գործընթաց ենք շարունակում և իրականացնում, և երկուսում էլ ունենք ամեն տեղ իր շոշափելի հաջողությունները, երկուսում էլ ունենք հետագա քայլերի ու նպատակների մասին հստակ ձևակերպված պատկերացումներ»,- ասել է նա։
«Մենք ասում ենք, որ սրանք ամեն դեպքում մեկը մյուսով պայմանավորված չեն, բայց օբյեկտիվ ուսումնասիրողի աչքերով նայողը դժվար թե կապը չտեսնի։ Ի վերջո, Թուրքիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների սերտություն էլ ոչ մեկի համար գաղտնիք չէ․ ի վերջո, իրենք էլ են ասում, որ Հայաստանի հետ կարգավորումը զուգահեռ են տեսնում»։
