«Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն». ՀՖՖ-ն շնորհավորել է Մխիթարյանին

Բաժանորդագրվել

Մխիթարյանը ազգային հավաքականի կազմում անցկացրած 95 խաղում դարձել է 32 գոլի հեղինակ:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան շնորհավորել է հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով այսօր նշում է ծննդյան տարեդարձը:

«Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 37-ամյակը: Շնորհավորում ենք», – ասված է ՀՖՖ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ֆուտբոլիստին շնորհավորել են նաև Միլանի «Ինտերն» ու Երևանի «Փյունիկը», որտեղ Հենրիխը սկսել է ֆուտբոլային կարիերան:

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը հավաքականի կազմում հանդես է եկել 2007-2022 թվականներին: 95 խաղում նա դարձել է 32 գոլի հեղինակ՝ դառնալով ազգային թիմի պատմության լավագույն ռմբարկուն:

Leave a Comment