Հունվարի 21-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ կողմից ներգաղթային վիզաների տրամադրման կասեցումը

Հունվարի 21-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ կողմից ներգաղթային վիզաների տրամադրման կասեցումը

21 հունվարի 2026 – 16:42 AMT

PanARMENIAN.Net – Հունվարի 21-ից ԱՄՆ Պետդեպարտամենտը կասեցնում է ներգաղթային վիզաների տրամադրումը Հայաստանի և 74 այլ երկրների քաղաքացիներին։ Այդ մասին ավելի վաղ հայտնել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը:

«Պետդեպը դադարեցնում է ներգաղթային մուտքի արտոնագրերի տրամադրումը 75 երկրի համար, որտեղից ժամանած միգրանտները անթույլատրելի բարձր սոցիալական նպաստներ են ստանում ԱՄՆ ժողովրդի հաշվին», – ասվում էր X սոցցանցում հրապարակված հաղորդագրության մեջ։

Արգելքը վերաբերում է միայն ներգաղթի վիզաներին:

Սահմանափակող միջոցառումները կգործեն ոչ միայն Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, այլև Իրանի, Իրաքի, Բրազիլիայի, Եգիպտոսի, Թաիլանդի և մի շարք այլ երկրների քաղաքացիների նկատմամբ։

Leave a Comment