Երևանի Քաղաքապետարանը չի արտոնել` ընդդեմ Իրանի իշխանությունների դեմ հանրահավաքը



Քաղաքական












Իրանի մի խումբ քաղաքացիներ մտադիր են Երեւանում երթ  կազմակերպել՝ ընդդեմ Իրանի իշխանությունների, բայց երևանի քաղաքապետարանը չի արտոնել ըննդեմ իրանական իշխանությունների դեմ հանրահավաքը։

Euromedia24-ը Երևանի քաղաքապետարանից տեղեկացավ որ արգելվել է ԻԻՀ քաղաքացի Սեյեդմասուդ Թահերիի կողմից ս.թ. հունվարի 24-ին՝ ժամը 11.00-15.00 ՀՀ Ազգային ժողովի հարակից տարածքից-Բաղրամյան պողոտա-Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց-Հանրապետության հրապարակ՝ ՀՀ կառավարության շենքի հարակից տարածք երթուղով երթի անցկացումը:

Հիշեցնենք, որ  Երեւանում Իրանի դեսպանատան մոտ  արդեն տեւական ժամանակ է, ինչ հավաքներ են տեղի ունենում՝ առաջացնելով պաշտոնական Թեհրանի դժգոհությունը։ «Հայաստանը վերածվում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների կենտրոնի»,- հունվարի 14-ին հեղի ունեցած մամուլի ասուլիսում նման կոշտ գնահատական էր հնչեցրել Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։



Leave a Comment