Մահացել է Սիրիայի նախկին փոխնախագահ Ռիֆաթ Ասադը

Բաժանորդագրվել

Մահվան հանգամանքների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

ԵՐԵՎԱՆ, 21 հունվարի – Sputnik. 88 տարեկան հասակում մահացել է Սիրիայի նախկին փոխնախագահ (1984-1998թթ.), նախկին նախագահ Բաշար Ասադի հորեղբայր Ռիֆաթ Ասադը: Այս մասին հայտնում է Syria TV հեռուստաալիքը։

Մահվան հանգամանքների մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Ռիֆաթ Ասադը Սիրիայի 1971-2000 թվականների նախագահ Հաֆեզ Ասադի կրտսեր եղբայրն է: 1984 թվականին հեղաշրջման ձախողված փորձից հետո ապրել է արտերկրում։ 2021 թվականին Բաշար Ասադը թույլ է տվել իր հորեղբորը վերադառնալ հայրենիք՝ պայմանով, որ նա չզբաղվի քաղաքական գործունեությամբ։ Ռիֆաթ Ասադի դեմ Իսպանիայում, Ֆրանսիայում և Շվեյցարիայում դատական հայցեր են ներկայացվել կոռուպցիայի և ռազմական հանցագործությունների մեջ ներգրավվածության մեղադրանքով, սակայն դատաքննությունը դադարեցվել է նրա առողջական վիճակի պատճառով։ Ըստ արաբական լրատվամիջոցների՝ 2024 թվականի դեկտեմբերին Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Ռիֆաթը տեղափոխվել է Բեյրութ։

Leave a Comment