Մայքլ Սեյլորի գլխավորած Strategy ընկերությունը (MSTR.O) վերջին ութ օրվա ընթացքում ձեռք է բերել շուրջ 2,13 մլրդ դոլարի Bitcoin շարունակելով ակտիվ գնումները՝ չնայած կրիպտոարժույթների շուկայի անկայունությանը և սեփական բաժնետոմսերի գնի ճնշմանը։
Հունվարի 12-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ընկերությունը գնել է մոտ 22 305 բիթքոյն։ Գնումները ֆինանսավորվել են at-the-market բաժնետոմսերի տեղաբաշխման ծրագրի շրջանակում ներգրավված միջոցների հաշվին։
Նշված ժամանակահատվածում Strategy-ի բաժնետոմսերի գինը նվազել է շուրջ 7,4 տոկոսով, իսկ Bitcoin-ի արժեքը՝ 3,6 տոկոսով։
