21 հունվարի 2026 – 15:50 AMT
PanARMENIAN.Net – Ոչխարաբուծության զարգացման ծրագրով «Ֆրեշ լոգիստիկ» ընկերությունը ձեռք է բերել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Գեղարքունիքի մարզի Լանջաղբյուր գյուղում ոչխարաբուծության զարգացման ծրագրով «Ֆրեշ լոգիստիկ» ընկերությունը ձեռք է բերել 267 գլուխ Էդիլբաևյան ցեղի տոհմային ոչխար. աջակցում ենք տնտեսվարողներին»,-գրել է նա:
Վարչապետը նաև տեսանյութ է հրապարակել: