Հովհաննիսյանը՝ նախարարների պարգևավճարների մասին․ Հանրությունը, եթե չասեմ՝ պետք է գոհ լինի, ապա գոնե չպետք է զայրանա

Հովհաննիսյանը՝ նախարարների պարգևավճարների մասին․ Հանրությունը, եթե չասեմ՝ պետք է գոհ լինի, ապա գոնե չպետք է զայրանա

21 հունվարի 2026 – 15:14 AMT

PanARMENIAN.Net – Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ամփոփելով 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի արդյունքները, անդրադարձել է նաև պետական համակարգի պարգևավճարներին՝ նշելով, որ վերջին տարիներին պետական պաշտոնյաների աշխատավարձը չի բարձրացվել, իսկ համակարգը համեմատաբար խոցելի է մասնավոր հատվածի համեմատ։

«Կարծում եմ, որ մեր հանրությունը, եթե չասեմ, որ պետք է գոհ լինի, ապա գոնե չպետք է զայրանա սրանից…Պաշտոնյաները պետք է որոշակի սոցիալական խնդիրների մասին ամեն օր չմտածեն, որպեսզի կարողանան կենտրոնանալ իրենց աշխատանքը հասցնել կատարելության»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա նշել է, որ հավելյալ աշխատավարձը ոչ թե ծրարներով են բաժանում, այլ կատարողականի հիման վրա պարգևավճարով են տալիս։

«Ավելի հեշտ էր, որ ինչ-որ մեկը գար, կանխիկով այդ փողը բաժաներ և այս թեման չլիներ, ոչ մեկը պարգևավճար չստանար և շահարկման թեմա չդառնար։ Հիմա մենք գնացել ենք այն ճանապարհով, որ ամեն ինչը պետք է թափանցիկ, հասկանալի լինի, կարող է սկզբից կատարյալ չլինի…»,-ասել է նախարարը:

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հաստատեց, որ նախարարներն ու նախարարությունների աշխատակիցները ստացել են պարգևավճարներ։ Գալյանը նշել է, որ ստացել է մոտավորապես 6-7 միլիոն դրամ պարգևավճար, հանած հարկերը

Ազգային ժողովի պատգամավորները դեկտեմբերին 3 մլն 25 հազար դրամ աշխատավարձ ու պարգևավճար են ստացել՝ հարկերը հանած։ Այս տեղեկությունը հաստատել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:

Leave a Comment