
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, քննարկման ժամանակ, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ալիևին, նաև մեր վարչապետին այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է: Նպատակը մեկն է եղել՝ խաղաղությունը»,- նշել է նա: