Ուիթկոֆը պլանավորում է այց ՌԴ՝ հանդիպելու Պուտինի հետ – Armenia Today

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆը պնդում է, որ հինգշաբթի՝ հունվարի 22-ին, պատրաստվում է մեկնել ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով CNBC հեռուստաալիքին Ուիթկոֆի տված հարցազրույցին:

«Մենք պետք է գնանք Պուտինի հետ հանդիպման հինգշաբթի օրը», – ասել է նա:

Ուիթկոֆն ու ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը շատ դրական և կառուցողական էին գնահատել Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հնարավոր համաձայնագրի շուրջ Դավոսում հունվարի 20-ին կայացած հանդիպումը: Նրանք նշել էին, որ կողմերի միջև համաձայնություն դեռ չկա:

Leave a Comment