Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցանկանում է Գրենլանդիա ուղարկել առնվազն ևս 200 ֆրանսիացի զինծառայող, հայտնում է Canard Enchaîné թերթը՝ հղումով աղբյուրներին:
Ֆրանսիան նախկինում արդեն Գրենլանդիա ուղարկել է մոտ 15 զինծառայող: Ինչպես հաղորդել է Ռոյթերս գործակալությունը, երկիրը նաև խնդրել է կազմակերպել ՆԱՏՕ-ի զորավարժություններ կղզու վրա:
«Էմանուել Մակրոնը պլանավորում է պաշտպանելու Գրենլանդիայի բնակիչներին՝ առնվազն 200 ալպիական հրաձիգներից կազմված մի ջոկատ ուղարկելով», – նշվում է հոդվածում: